Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Ամիրյան փողոցում «Tesla» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Hyundai»-ի, որն էլ բախվել է «Suzuki»-ի, այնուհետև «Tesla»-ն բախվել է կայանված վիճակում գտնվող «Kia»-ին, որն էլ «Mercedes»-ին, վերջինն էլ՝ «Range Rover»-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հրանտ Աբրահամյանը և Վռամ Մուրադյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս
Դե ինչ, այլևս կարելի է որպես փաստ արձանագրել՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական օկուպացիոն ռեժիմին․ Մելիքյան
13
Մարտ,
2025 20:08
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Դե ինչ, այլևս կարելի է որպես փաստ արձանագրել, որ Հայաստանո ...
Փաշինյանը հաստատեց՝ միջազգային ատյաններից հետ են կանչելու Ադրբեջանի դեմ հայցերը
13
Մարտ,
2025 19:26
«Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև ...