«Լավ ա ասված». Փաշինյանի արձագանքը՝ «ժողովրդին քացու տակ» գցելու և «ժողովրդի վրա թքելու»՝ իր հայտարարության վերաբերյալ


«Լավ ա ասված». Փաշինյանի արձագանքը՝ «ժողովրդին քացու տակ» գցելու և «ժողովրդի վրա թքելու»՝ իր հայտարարության վերաբերյալ
Հունվար 31 14:57 2025

Ով որ փորձի ժողովրդին քացու տակ տալ, որպեսզի շատ կոպիտ բան չասեմ, ես այդպես անողով անձամբ իմ իրավասության և օրենքների շրջանակում կզբաղվեմ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ով որ փորձի ժողովրդի վրա այդ գործողությունն անել(թքել), ես իմ իրավասության և լիազորության շրջանակում, անձամբ, բայց ինստիտուցիոնալ ձևով կզբաղվեմ»,-ասաց Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին։

 

Իսկ լրագրողը մեջբերել էր Փաշինյանի խոսքերը.

 

«Էս պետությունը քնքշանքի կարիք ունի։ Պետք չէ էս պետությունն անընդհատ անիմաստ «քացու տակ» տալ, սատկացնել բոլոր հնարավոր և անհնարին առիթներով: Սա ձերն է, ժողովուրդ ջան, ձեր զավակն է, դուք եք ստեղծել էս պետությունը, դուք եք ծնել էս պետությունը, ոտի տակ մի տվեք էս պետությունն ամեն առիթով: 100 դրամի համար մի՛ թքեք պետության վրա»։

 

«Լավ ա ասված»,-արձագանքեց Փաշինյանը։