Հայոց ցեղասպանության փաստը անքննելի և անժխտելի է, իսկ ժխտումը կամ ուրացումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է. Նիկոլ Փաշինյան


Հայոց ցեղասպանության փաստը անքննելի և անժխտելի է, իսկ ժխտումը կամ ուրացումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է. Նիկոլ Փաշինյան
Հունվար 31 14:24 2025

Ցեղասպանության ժխտումը, կամ ուրացումը, կամ հերքումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է, քրեական օրենսգրքով նախատեսված արարք. հրավիրված ասուլիսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե միգուցե արտաքին ուժե՞ր կան, որոնք ճնշումներ են գործադրում իր և իր թիմի վրա, որ նա Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մասին հայտարություն է անում։   

 

«Ցեղասպանության փաստը անքննելի է և անժխտելի է։ Ընդհանրապես, զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել ցեղսպանությունը ուրանալու մեջ, երբ նա երևույթի մասին խոսելիս ասում է ցեղասպանություն, ոչ թե ուրիշ բառեր է օգտագործում նկարագրելու համար»,-ասաց նա։  

 

Ըստ Փաշինյանի՝ խոսքն այն մասին է, թե արդյո՞ք ցեղասպանությունը մեզ չպետք է դրդի, որ մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձևերին։