Հաղորդակցության ուղիների մասով ՀՀ-ն Ադրբեջանին կոնկրետ առաջարկ է արել. Փաշինյանը չի պատկերացնում, թե ինչու պետք է Ադրբեջանը մերժի


Հաղորդակցության ուղիների մասով ՀՀ-ն Ադրբեջանին կոնկրետ առաջարկ է արել. Փաշինյանը չի պատկերացնում, թե ինչու պետք է Ադրբեջանը մերժի
Հունվար 31 14:20 2025

Հաղորդակցության ուղիների մասով ՀՀ-ն Ադրբեջանին կոնկրետ առաջարկ է արել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 «Դա նույնիսկ առաջարկ էլ չէ, այլ հարցի լուծում է, որը մեր գնահատմամբ՝ հաշվի է առնում և՛ Հայաստանի դիրքորոշումները, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները։ Եվ դրանց հաշվառմամբ առաջարկել ենք, որ ադրբեջանի արևմտյան շրջաններից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ՝ ՀՀ տարածքով, կոնկրետ Մեղրիով։

 

Քանի որ մյուս երկաթուղիները, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կան Տավուշի մարզում, Հաղարծինի հատվածում այնպիսի սողանքային ավերածություններ են, որ երկաթուղու վերականգնումը մեծ ներդրումներ է պահանջում։ Էժան ու իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղով է։

 

Նույն տրամաբանությամբ Երասխից դեպի Մեղրի՝ Նախիջևանի տարածքով։ Ինչպես նաև Հայաստանը Ադրբեջանի տարածքով ճանապարհ ունենա միջազգային առևտրի համար, և Ադրբեջանն էլ՝ Հայաստանի տարածքով միջազգային առևտրի համար»,- տեղեկացրեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս փուլում կսկսեն բեռնափոխադրումները, իսկ հետո, երբ մթնոլորտն ավելի հանդարտ կլինի, կմտածեն արդեն ուղևորափոխադրումների մասին։

 

 Նա նշեց, որ այդպիսի առաջարկ են արել և սպասում են Ադրբեջանի դրական պատասխանին։

 

Փաշինյանը նաև հավելեց՝ Ադրբեջանի դիրքորոշումները լավ իմանալով, չի պատկերացնում, թե ինչու պետք է մերժեն իրենց առաջարկները։