Լուկաշենկոյի հետ բանավեճի բան այլևս չունեմ. Նիկոլ Փաշինյան


Լուկաշենկոյի հետ բանավեճի բան այլևս չունեմ. Նիկոլ Փաշինյան
Հունվար 31 14:08 2025

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս ցանկություն չունի արձագանքելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

 

Մամուլի ասուլիսի ժամանակ նա այսօր հայտարարեց, որ Լուկեշենկոյի հետ իր բանավեճն ավարտվել է։

 

«Լուկաշենկոյի հետ բանավեճի բան այլևս չունեմ»,- ասաց նա։

 

Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը «սիրախաղ» է սկսել Եվրամիության հետ, ինչը, նրա կարծիքով, «կկործանի» Հայաստանը: