Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի դեպքով․
«Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի բախումից։
Հայաստանի անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին։ Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- գրել է նա։