Հայաստանի իշխանությունների կայացրած որոշումների հետևանքով սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացել ՀՀ քաղաքացիների համար։ Կտրուկ աճել է գույքահարկը, կրկնակի բարձրացել է շրջանառության հարկի չափը, մինչև 300 դրամ թանկացնում են Երևանի քաղաքային տրանսպորտը, մայրաքաղաքում ավելացել է աղբահանության վճարը, չնայած դատարանի կայացրած վճռին՝ կարմիր կետագծերով։
ավտոկայանատեղիների գները շարունակում են բարձր մնալ, մարդկանց ստիպում են եկամուտներ հայտարարագրել, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է և անընդունելի։ Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկ են և հասանելի չեն ՀՀ քաղաքացիներից շատերին, ապա պատկերն ամբողջական կդառնա։
Մենք՝ ներքոստորագրյալներս կոչ ենք անում միասնաբար պայքարել այս հակասոցիալական որոշումների դեմ։