Բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել


Բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբեր 13 15:57 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 13-ին, ժամը 14:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուսաբանական այգում այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 14:51-ին: Այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք: