Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը պատասխանել է ԶԼՄ-ների՝ ԵԱՏՄ շրջանակներում հայ-ռուսական փոխգործակցության մասին հարցին․, փոխանցել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը․
«Ռուսական կողմի դիրքորոշումը այս հարցի շուրջ հայտնի է, այն արդեն հայտարարված է։ Մենք բարձր ենք գնահատում այն փոխգործակցությունը, որը կա Ռուսաստանի և Հայաստանի միջև եվրասիական ինտեգրացիայի, ԵԱՏՄ-ի շրջանակներում։
Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ում մասնակցությունը մեր երկրներին ու ժողովուրդներին իրական օգուտներ է բերում։ Մենք պատրաստ ենք շարունակել ամեն կերպ զարգացնել մեր հայ գործընկերների հետ այն գործընթացները, որոնք բավականին հաջող են և ընթանում են ԵԱՏՄ-ի շրջանակում»: