ՀՀ ԱԱԾ–ն չի զբաղվում 1990-ականների պատերազմի ժամանակ անհետ կորածներով. Ռիմա Առաքելյան (Տեսանյութ)


ՀՀ ԱԱԾ–ն չի զբաղվում 1990-ականների պատերազմի ժամանակ անհետ կորածներով. Ռիմա Առաքելյան (Տեսանյութ)
Հունվար 30 19:09 2025

ՀՀ ԱԱԾ–ն չի զբաղվում 1990-ականների պատերազմի ժամանակ անհետ կորածներով, լրագրողներին ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչ, 1992 թվականի անհետ կորած Շահեն Առաքելյանի մայրը` Ռիմա Առաքելյանը:

Նա հավելեց, որ իր հարցին պատասխան է ԱԱԾ պետ Արմեն Աբազայանը։

Ռիմա Առաքելյանն ասաց, որ իշխանություններից այս հարցով ոչ մի սպասելիք չունի, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորածների հարցով ամեն ինչ անում են։

Նշենք, որ անհետ կորածների ծնողները արդեն մի քանի ժամ է՝ ԱԺ–ում փակ հանդիպման են  պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների, Ալեն Սիմոնյանի, ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի, ՄԻՊ Անահիտ Մանասյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հետ: