Կառավարման ճգնաժամ է. դրա պատճառով կորցրեցինք Արցախը, Հայաստանի տարածքները, մարդկային կյանքեր, ու սա դեռ վերջը չէ. Դանիելյան


Կառավարման ճգնաժամ է. դրա պատճառով կորցրեցինք Արցախը, Հայաստանի տարածքները, մարդկային կյանքեր, ու սա դեռ վերջը չէ. Դանիելյան
Հունվար 30 16:40 2025

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը գրել է.

 

«Այն, ինչ կատարվում է տրանսպորտի ոլորտում, նույնը կատարվում է արտաքին քաղաքականությունում, ներքին քաղաքականությունում, բանակաշինության հարցում, տնտեսությունում և այլն:

 

Սա պարզապես կառավարման ճգնաժամ է: Հայաստանը կառավարում են մարդիկ, որոնք չունեն փորձ, չունեն մենեջմենթի ունակություն, գիտելիք և, ամենակարևորը, չունեն բարոյական նկարագիր ու պատասխանատվության զգացողություն:

 

Նույն պատճառով կորցրեցինք Արցախը, Հայաստանի տարածքները, մարդկային կյանքեր, ու սա դեռ վերջը չէ»: