ՀՀ կառավարությունը ցանկանում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի հետ սահմանի սահմանազատում. Արարատ Միրզոյան


ՀՀ կառավարությունը ցանկանում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի հետ սահմանի սահմանազատում. Արարատ Միրզոյան
Հունվար 30 10:58 2025

«Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տնտեսական, տրանսպորտային ակտիվ համագործակցություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև՝ այլ երկրների մասնակցությամբ ևս, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկ ենք արել Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Պատրաստ ենք այս ծրագրով, բայց նաև մյուս ուղղություններով վերջնականացնել Ադրբեջանի հետ հարբերությունների կարգավորման գործընթացը»,-ասաց Միրզոյանը։

Նա նշեց, թե կառավարությունը հետամուտ է լինելու խաղաղության օրակարգին։

«Դա վերաբերում է թե՛ խաղաղության պայմանագրին, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանը։ Նույն հավատամքը և նվիրվածությունն ունենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին»,-ասաց Արարատ Միրզոյանը