Մենք պատրաստ ենք համագործակցելու մեր հարևանների հետ. երբ խոսում ենք խաղաղության, անվտանգության մարտահրավերների մասին այս տարածաշրջանում, պետք է նշենք այն մարտահրավերները, որոնք գալիս են Ռուսաստանի կողմից, ԱԳՆ-ում այս մասին հայտարարեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
«Վրաստանը և Հայաստանը հաստատապես հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, դա այդպես կլինի նաև ապագայում»,-ասաց Բոճորիշվիլին:
Նա ասաց, թե ողջունում են Հայաստանի գործընկերությունը ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ։
«Կարծում եմ, որ սա շատ օգտակար կլինի ընդհանուր տարածաշրջանի համար»,-ասաց Վրաստանի ԱԳ նախարարը։