Բայց տգիտությունը հզոր թշնամի է, ամենահզորը, մենք բոլորս նրա իշխանության տակ ենք․ Աննա Հակոբյան


Բայց տգիտությունը հզոր թշնամի է, ամենահզորը, մենք բոլորս նրա իշխանության տակ ենք․ Աննա Հակոբյան
Հունվար 30 10:40 2025

«Աշխատանքային օրը սկսվում է, գնում եմ աշխատանքի ու մտածում, որ #կրթվելընորաձեւէ արշավի առաջին փուլը՝ տգիտության ագրեսիվ հակաարշավը հաջողությամբ հաղթահարված է»․ մեջբերումը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նոր գրառումից է։ 

Ազդարարելով «առաջին փուլի ավարտը», վարչապետի տիկինը թեման շարունակել է՝ ավելացնելով․

«Բայց տգիտությունը հզոր թշնամի է։ Ամենահզորը։ Մենք բոլորս նրա իշխանության տակ ենք, եւ ծառայում ենք նրան՝ յուրաքանչյուրս մեր տեղում եւ մեր չափով։

Ասածս ինչ է։ Տգիտության լուռ հակաարշավը դեռ պետք է հաղթահարել։

Ուշադրությամբ հետեւում եմ, թե իշխանական տարբեր օղակներն ինչպես են «տակից» ուշի ուշով հետեւում #կրթվելընորաձեւէ արշավի ընթացքին։ Մինչդեռ հանրային տիրույթում գտնվող օրակարգային այլ թեմաների ըմբռնման մակարդակից, քննարկման որակից, առավել եւս՝ «ընդդիմության» մանիպուլյացիաներից անկեղծորեն սրտնեղում են։ Սրտնեղելու է, բան չունեմ ասելու։

#կրթվելընորաձեւէ արշավի նպատակը նաեւ այս իրականությունը փոխելն է։

2025 թվականը՝ մտքի եւ հոգու հեղափոխության տարի»։