Իրակլի Կոբախիձեն Հայաստան կայցելի


Իրակլի Կոբախիձեն Հայաստան կայցելի
Հունվար 29 18:02 2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն, հայտնում են կառավարությունից։

«Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը»,- նշված է հաղորդագրությունում: