Ռուսաստանը պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի համար․ ՌԴ փոխվարչապետ


Ռուսաստանը պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի համար․ ՌԴ փոխվարչապետ
Հունվար 29 16:52 2025

Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին և պատրաստ է խորհրդատվական օգնություն, նաև քարտեզագրական նյութեր տրամադրել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

 «Ռուսաստանն ունի համապատասխան քարտեզագրական նյութեր, որոնք, ըստ անհրաժեշտության, կարող է տրամադրել, եթե  սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականցնող կողմերը դիմեն»,- ասել է Օվերչուկը։