ՄՊՀ-ն վարույթ է սկսել ՀԴՄ-ներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման առնչությամբ


ՄՊՀ-ն վարույթ է սկսել ՀԴՄ-ներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման առնչությամբ
Հունվար 29 11:34 2025

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է վարույթ հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման առնչությամբ։ Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

Վարույթին օժանդակելու նպատակով հորդորում ենք բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնց համար 2024 թվականին բարձրացել են ծառայությունների ձեռքբերման գները, ներկայացնել այդ մասին տեղեկատվություն 📩 [email protected] էլ․փոստի հասցեով։