Խոշոր վթար «Պրոսպեկտի» թունելի մոտ. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ


Խոշոր վթար «Պրոսպեկտի» թունելի մոտ. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ
Սեպտեմբեր 13 14:10 2017

Երևանում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ թունելի հարեւանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 35 MT 920 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 CR 697 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

ՃՈ-ն պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: