Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ փոխնախագահ է ընտրվել


Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ փոխնախագահ է ընտրվել
Հունվար 27 17:14 2025

Ընտրվեցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փոխնախագահ, հայտնում է Արուսյակ Ջուլհակյանը։

«Քիչ առաջ ԵԽԽՎ-ն հաստատեց թեկնածությունս վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Շնորհակալ եմ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը թեկնածությունս առաջադրելու համար»: