Մենք ոչ միայն կոչ ենք անում քաղաքացիներին միանալ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի գործողություններին, այլև պատրաստ ենք աջակցել նրանց, որպեսզի բոյկոտբն արդյունավետ լինի, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Վարչական տույժերի դեպքում քաղաքացիները կարող են այցելել մեր գրասենյակ՝ Աբովյան 25, և մենք այդ տույժերը բոյկոտի ամբողջ ընթացքում կփոխհատուցենք, ավելին, եթե իրավական հարկադրանքի միջոցներ կիրառվեն, մենք նաև կապահովենք նրանց պաշտպանությունը»,- ասաց Չալաբյանը։










