Մեր ռազմավարությունը էսկալացիա թույլ չտալն է: Այս մասին հանրայինի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում և դրանից դուրս կան ուժեր, որոնք խնդիր են դրել գեներացնել նոր էսկալացիա»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սադրանքների նպատակը իրենց օրակարգից շեղելու նպատակ ունեն։
«Այս իրավիճակի գլխավոր գործոնը չնյարդայնանալն է, որովհետև բոլոր դեպքերում նյարդայնանալը օգուտ չի բերեու։ Եթե իրավիճակը կկառավարվի՝ դա հնարավոր է անել սառը, հետևողական և ռազմավարական քայլերի միջոցով»,-ասել է նա։