Արարատի դիսկուրսի ներքո հնարավոր չէ բանակ բարեփոխել․ Նիկոլ Փաշինյան


Արարատի դիսկուրսի ներքո հնարավոր չէ բանակ բարեփոխել․ Նիկոլ Փաշինյան
Հունվար 25 22:27 2025

Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի ու պատմական խոսույթի ներքո, մեզ  ոչ ոք զենք չի վաճառի ու մեր հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, մենք ինքներս մեզ կդարձնենք թիրախ»,- նշել է նա։

«Արարատի» դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել, Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետն անցած զենքեր, ինչը երկար տարիներ մեզ հետ տեղի է ունեցել»,- ասել է Փաշինյանը։

«Արարատն ու Արագածը ձեզ թվում է, մտավարժա՞նք է, դա լրջագույն ռազմավարական հարց է»,- ասել է Փաշինյանը։

«Մեզ թվացել է, թե քարտեզի որ կետին նայենք, կարող ենք ասել, սա մեր հայրենիքն է»,- ընդգծել է վարչապետը։