Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ


Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
Հունվար 25 17:24 2025

Ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը տեղափոխվում է հունգարական «Պուշկաշ ակադեմիա»։ 

Հունգարական ակումբը հայտնել է, որ հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2028 թվականը։

Գեորգի Հարությունյանը կրասնոդարյան ակումբի ակադեմիայի սան է։  Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 միլիոն եվրո։ Հարությունյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում։