«Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»․ «Փաստ»


«Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»․ «Փաստ»
Հունվար 23 10:09 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը զգուշացրել է Սրբուհի Գալյանին, որ լրագրողները նկարում են, վերջինս նայել է տեսախցիկին ու ծամածռել դեմքը:

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Փաստի» հարցին ի պատասխան նշեց, որ իրականում նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին, ինչը, դրական էմոցիաներ առաջացնելու փոխարեն, մեկնաբանվել է «ըստ ճաշակի»։ 

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։