Ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել Աշտարակ քաղաքում բնակվող 32-ամյա Ալվարդ Մ.-ի կողմից 2016 թվականի հոկտեմբերին իր երկու ամսական նորածին որդուն ամուսինների վաճառելու վերաբերյալ:
Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանությունից:
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը՝ Ալվարդ Մ.-ն իր երկու ամսական որդուն Երևանի 15 թաղամասում վաճառել է 200 հազար դրամով՝ Արագածոտնի մարզի Արագած գյուղում բնակվող ամուսիններ՝ 49-ամյա Օգսեն Տ.-ին և 36-ամյա Եփրաքսյա Բ.-ին։










