Այսօր՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Գևորգ Գ.-ն Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան նշված ճանապարհով քաղաքացիների օգնությամբ հրելիս է եղել, քանի որ, ըստ տեղեկությունների, ավտոմեքենայի վառելիքը վերջացած է եղել, այդ ժամանակ դեպի Սևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Հովհաննես Գ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Գևորգ Գ.-ի «Mercedes»-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Գևորգ Գ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Պարգև Ասատրյանն ու կրտսեր պարեկ Իշխան Դավթյանը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել գումարտակի հրամանատար Լ. Բադալյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։