Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում


Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում
Հունվար 20 18:32 2025

Յունիբանկի «Զորավար Անդրանիկ» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը:

Հաշվի առնելով հաճախորդների թվի աճը եւ բանկային ծառայությունների հանդեպ մեծ պահանջարկը՝ Յունիբանկը որոշում է կայացրել Մալաթիա-Սեբաստիա համայնքում բացել եւս մեկ մասնաճյուղ՝ արագ եւ որակյալ սպասարկում ապահովելու համար:

Բանկից հայտնում են, որ նորաբաց մասնաճյուղը մասնագիտացված է ֆիզիկական անձանց սպասարկման եւ վարկավորման ուղղությամբ:

Մասնաճյուղում առկա է նաեւ վճարային տերմինալ հաշվի համալրում, վարկի մարում կամ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար:

«Զորավար Անդրանիկ» մասնաճյուղի հասցեն է Երեւան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Անդրանիկի 108/11 եւ 108/9: