«Mercedes»-ը «Չայնիի» ոլորաններում մխրճվել է գազալցակայանի տարածք. հայրը և որդիները հոսպիտալացվել են


«Mercedes»-ը «Չայնիի» ոլորաններում մխրճվել է գազալցակայանի տարածք. հայրը և որդիները հոսպիտալացվել են
Հունվար 20 16:23 2025

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել գազալցակայանի տարածք՝ կոտրելով լիցքավորման սարքն ու փլուզելով պաշտպանիչ բետոնե պատը: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայրն ու որդիներն են: