Այսօր՝ հունվարի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ալիկ Ն.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Հրանուշ Գ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ապա ահազանգել է շտապօգնություն։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։