Սիրուշոն օրերս է թողարկել իր «Հեռու եմ» երգը, որն արդեն բավական տարածված է դարձել համացանցում։ Երգչուհին ինքն էլ մի քանի տեսանյութ է ներկայացրել իր երգի ներքո, որոնցից վերջինը ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի մասնակցությամբ է։
Նոր համատեղ հոլովակում երգչուհին եւ ամուսինը երթեւեկում են միասին։ Սիրուշոն հրապարակումը վերնագրել է՝ «Ակվամենի հետ»։ Երգչուհին ակնարկել է ամուսնու մասնակցությամբ հոլովակը, որում երեւում է՝ ինչպես է Լեւոն Քոչարյանը 6 մետր լողում սառցակալած Սեւանա լճում։