Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը չի տվել։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Ծառուկյանի թիմից ստացած տեղեկությունները։
«Որևէ հստակ պայմանավորվածություն չկա, որ Արմանն ապաքինվելուց անմիջապես հետո կպայքարի տիտղոսի համար»,- հայտնել են աղբյուրին։
Հիշեցնենք, որ առաջիկա գիշերը Լոս Անջելեսում կայանալիք մենամարտից առաջ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը չի մասնակցի 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչովի դեմ մենամարտին։ Ներկայում 32-ամյա Մախաչովը շարունակում է գլխավորել UFC-ի լավագույն մարզիկների վարկանիշը՝ անկախ քաշային կարգից։