Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»


Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
Հունվար 18 09:11 2025

«Հրապարակը» գրում է․ Հայ- ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և իշխանավորները լռում են այն մասին, որ հունվարի 20-ին սպասվող ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը ՀՀ վարչապետը հրավիրված չէ: 

Մինչդեռ մեծ թվով պետությունների ղեկավարներ Վաշինգտոնում ներկա կգտնվեն Թրամփի ինաուգուրացիային: Եթե հայ- ամերիկյան հարաբերություններն իրոք այդքան փայլուն են, ապա ինչու Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել: Սա, ի դեպ, նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի վատ աշխատանքի մասին է վկայում: 
Իսկ ՔՊ- ում շատ գոհ են Լիլիթ Մակունցի աշխատանքից և նրան անգամ որպես օրինակ են բերում մյուս դեսպաններին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 18․ 01․ 25 թ համարում։