«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք գարնանային նստաշրջանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու:
Խորհրդարանում կլինեն «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, «Հայաստամի Եվրոպական կուսակցության» ղեկավար Տիգրան Խզմալյանը. վերջինս գրեթե վստահ է՝ խորհրդադանը համաձայնություն է տալու իրենց նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի ամռանը Փաշինյանը հայտարարել էր, թե հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը գիտի հանրության տեսակետը:
Բայց դե էլ ինչ Փաշինյան, որ որեւէ հարցի վերաբերյալ հաստատուն կարծիք ունենա. հիմա էլ ուրիշ բան է ասում:
Վերջերս Կառավարության՝ հունվարի 9-ի նիստի ժամանակ նա հայտարարեց, որ ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն հանրաքվեի միջոցով:
Թե ինչով է պայմանավորված կարծիքի այս կտրուկ փոփոխությունը, դժվար է ասել: Տիգրան Խզմալյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները 3-4 ամսում հասկացան՝ ԵՄ-ին այլընտրանք չկա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում