Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 1400-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի Երևանյան խճուղու խաչմերուկում՝ Վանաձորում հայտնի «Պաժառնիկների» փողոցում բախվել են «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան և Վանաձոր քաղաքի թիվ 1 երթուղին սպասարկող Խնձորուտ-Քիմ. գործարան մարդատար «Gazel»-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ