Նոր ֆորմատի փնտրտուքներով․ «Հրապարակ»


Նոր ֆորմատի փնտրտուքներով․ «Հրապարակ»
Հունվար 16 08:50 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ սեպտեմբերին գրել էինք, որ ոչ իշխանական դաշտում դիրքավորված որոշ ուժեր կոնսուլտացիաներ են իրականացնում՝ միասնական ճակատ ձեւավորելու նպատակով, խոսքը նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, ՀԱԿ-ի, Սուրեն Սուրենյանցի մասին է։ Որոշները շտապել էին հերքել, թե չկա նման ֆորմատ, սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում պահել հնարավոր չէ։

ՀԱԿ նախագահ Լեւոն Զուրաբյանը երեկ միացավ Հայկ Մարությանի կազմակերպած՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիային, Մարությանի հետ հաջորդ ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցին, իհարկե, ուղիղ պատասխան չտվեց՝ ասելով, թե նախընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ են:

Սակայն հարցին՝ արդյո՞ք բացառում է Մարությանի հետ համագործակցությունը, բառացիորեն պատասխանեց. «Ինչո՞ւ պիտի բացառեմ»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս միավորումը կյանքի կոչելու հարցում ամենաշահագրգիռը հենց ՀԱԿ-ն է, որի անունից բանակցում է Լեւոն Զուրաբյանը, սակայն ամիսներ տեւած կոնսուլտացիաները մինչ օրս արդյունք չեն տվել, քանի որ թե՛ Թաթոյանը, թե՛ Մարությանը մեծ ամբիցիաներ ունեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում