Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պնդում է, որ այս տարի, հատկապես դեկտեմբեր ամսին, կարագի գնի բարձրացում չի եղել, քանի որ 2000 տոննա բարձրորակ կարագ Հայաստան է մտել առանց մաքսատուրքի։
«Մենք բազամթիվ ապրանքներ ենք երրորդ երկրներից Հայաստան 0 տոկոս մաքսատուրքով բերում, որի հիմնական և միակ նպատակը հետևյալն է՝ ՀՀ քաղաքացիները կարողանան մատչելի գներով օգտվել երրորդ երկրներից ներմուծված ապրանքներից, որովհետև իրենց վրա 0 տոկոս մաքսատուրք կա։
Օրինակ՝ սերուցքային կարագը, 2000 տոննա դեկտեմբերի սկզբին այդ հայտը տվեցինք։ Սովորաբար, կարագի գները, որ դեկտեմբերին կտրուկ բարձրանում էին, մենք այս տարի կարագի գնի բարձրացում չենք ունեցել, ընդհանրապես բարձարումներ չենք ունեցել, մեծ հաշվով, ինչու, որովհետև նաև այդ 2000 տոննա բարձրորակ կարագը, որը եվրոպական երկրներից, կամ չգիտեմ՝ Նոր Զելանդիայից ու Ամերիկայից մտել է Հայաստան, զրո տոկոս մաքսատուրքով է»,-ասաց նա։
Բացի այդ, ըստ նախարարի՝ առանց մաքսատուրքի ներմուծվել են նաև քիմիական սինթետիկ թելեր, ձութե մանրաթելեր, լաքեր, ներկեր, խոշոր եղջերավոր անասունի 9000 տոննա միս, 12 000 տոննա խոզի միս, 39 000 տոննա թռչնամիս։
«Սրանք բոլորը ԵԱՏՄ-ի բանակցությունների արդյունքնում 0 տոկոս մաքսատուրք են ստացել՝ երրորդ երկրներից ներմուծելու համար, և նպատակը արտահանումը չէ, սպառումն ու ինքնաբավությունն է, մեր քաղաքացիներին մատչելի գներով ապրանք տալն է»,-ասաց նա։
Ի տարբերություն նախարար Պապոյանի պնդմանը, ԱՎԿ-ի կողմից հրապարկված սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2024թ.-ի հունվար-դեկտմեբրին այլ բան են հուշում։
Aysor.am-ի դիտարկմամբ՝ կարագի գինը 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ աճել է 9.1%-ով։ Իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ դեկյտեմբերին կարագի գինը միայն մեկ ամսում աճել է 5.5%։