Երևանում 36-ամյա տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ժավելի սպիրտ է ներարկել


Երևանում 36-ամյա տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ժավելի սպիրտ է ներարկել
Սեպտեմբեր 12 17:27 2017

Սեպտեմբերի 11-ին ժամը 01։20-ի սահմաններում շտապօգնության հերթապահ խումբը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել են Սիլիկյան թաղամասի գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են մի տղայի, ում ինքնազգացողությունը վատ է եղել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երիտասարդը «թունավորում՝ կենցաղային նյութով» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ քաղաքացին Սիլիկյան թաղամասի բնակիչ՝ 36-ամյա Էրիկ Մ.-ն է, ով անձնական խնդիրներ ունենալու պատճառով իրենց փողոցի վերջնամասում գտնվող գերեզմանատանը ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ժավելի սպիրտ է ներարկել։

Փաստի առթիվ Մաշտոցի ոստիկանության հետաքննչական բաժնում հետաքննություն է սկսվել։