Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն այսօր՝ հունվարի 10-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանի դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Արմենիա TV»-ի «Վերջին զանգը» սերիալում, շնորհավորել է հայրիկին՝ Instagram-ում ցուցադրելով նաեւ, թե ինչպես է դերասանը փչում իր ծննդյան տորթի մոմերը:
«Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն ա, որովհետեւ 3 հոգի ծնվել են հենց այսօր՝ պապաս, տատիկս ու եղբայրս»,-գրել է Լիլիթը: