Հունվարի 10-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Լևոն Ա.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ ավտոմեքենայի անվադողերը ձմեռային են:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ավտոմեքենայի անվադողերն էլ ձմեռային են: