Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել


Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել
Հունվար 10 19:50 2025

ՀՀ ԱԽ գրասենյակից հաղորդագրություն են տարածել․

«Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը:

Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

 Քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի քայլերն ուղղված նախագծի իրականացմանը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ միտված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը»: