Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի 2-րդ որդին։ Ծնողները նրան անվանել են Միհրան։
Հայկը և նրա կինը՝ Տաթևը, այս մասին տեղեկացրել են ինստագրամյան իրենց էջում:
Նրանք ծննդատանն արված տեսանյութ են հրապարակել և կից գրել.
«Բարի գալուստ, մեր Միհրան»:
Հիշեցնենք, որ զույգն ունի ևս մեկ որդի. նրան անվանակոչել էին՝ ի պատիվ 2016 թվականի Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի։