Բլոգեր «222 Լավա»-ն վերադառնում է Հայասատան։ Այս մասին նա հայտնել է ինստագրամյան իր էջում:
«Շուտով վերադառնում եմ Հայաստան ու ասեմ՝ շատ եմ կարոտել հայրենիքս»,– տեսանյութում ասել է նա։
Հիշեցնենք, որ «222 Լավա»-ն տիկտոկերյան իր ալիքում հրապարակած տեսանյութում հայտնել էր, որ ՊԵԿ-ն իրեն 109 մլն դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկել: Դրանից հետո նա հայտնել էր, որ հեռանում է Հայաստանից։
«Էս էիք ուզո՞ւմ, գնում եմ, հեռանում ենք Հայաստանից, կկարոտեմ Հյուսիսային պողոտան, օպերան, կկարոտեմ Լիլիթ քուրիկի ժպիտը»,- տեսանյութում ասել էր նա։