10 տարի առաջ այս օրը` 2015 թվականի հունվարի 6-ին, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումները, առաջնագծի տարբեր ուղղություններով, պատժիչ գործողություններ իրականացրեցին, ինչի հետևանքով ադրբեջանցիները 3 կորուստ ունեցան, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հայկական կողմին պատասխան քայլերի էին մղել ադրբեջանցիները, որոնք մինչև դա, մի քանի օր շարունակ, հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նռնականետներից, ականանետներից և խոշոր տրամաչափի զինատեսակներից:
ՊԲ զսպիչ քայլերից հետո ադրբեջանական կրակակետերը լռեցին:
Գանք մեր օրեր:
Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի:
Նման իրավիճակներում դրանք որպես կանոն ավելի են լկտիանում, այլ բան է, որ մեր երկրում, ներկայումս, իշխանության ղեկին գտնվողը, սեփական նախաձեռնությամբ ձեռքերը վեր է բարձրացրել և հաճույքով կատարում է թշնամու քմահաճույքները»: