Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել


Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Դեկտեմբեր 30 14:00 2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն «ԱԿՕ ՖՈՒԴ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Վ․ Սարգսյան փողոց)։

 Մասնավորապես՝

 - հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով.

 - առաստաղը գտնվել է ոչ բարվոք վիճակում, մասնավորապես՝ որոշակի հատվածներում առկա են եղել անցքեր, որոնցում հնարավոր է եղել կեղտի կուտակում և անցանկալի մասնիկների թափվելու հնարավորություն։

 Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է և սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։