Տեսչական մարմինը «Սոլար ֆարմ» ՍՊԸ էլեկտրատեղակայանքի գործարկմանը տվել է բացասական եզրակացություն


Տեսչական մարմինը «Սոլար ֆարմ» ՍՊԸ էլեկտրատեղակայանքի գործարկմանը տվել է բացասական եզրակացություն
Դեկտեմբեր 30 11:50 2024

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագեների կողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի 20-րդ փողոցի թիվ 51/1, 51/2, 51/3, 51/4 և 51/5 հողամասեր հասցեում կառուցված 7000 կՎԱ հզորությամբ 110/0,8-0,8 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և 110 կՎ օդային գիծը։

Տեխնիկական ստուգման արդյունքում պարզվել է, որ  տրանսֆորմատորային ենթակայանի հավաքակցման աշխատանքներն ավարտված, ինչպես նաև ներկայացված տեխնիկական փաստաթղթերն ամբողջական չեն եղել։

Մասնավորապես՝  

• բացակայում է տրանսֆորմատորի յուղում լուծված գազերի քրոմոտոգրաֆիկ վերլուծության արձանագրությունը,

• 110 կՎ տրանսֆորմատորի միաֆազ հողակցիչի հավաքակցման աշխատանքներն ավարտված չեն,

• տիպային նախագծի պորտալի TC-4 տիպի ճոպանի կանգնակը և ըստ նախագծի նախատեսված շանթապաշտպան ճոպանը տեղակայված չեն,

• ենթակայանի հողակցման զոդման կարերը ներկված չեն հակակոռոզիոն ներկով,

• գոյություն ունեցող N 220 հենարանի համարակալումը և զգուշացնող նշանները տեղակայված չեն,

• նախագծով նախատեսված լեդ լուսավորությունը պորտալների վրա տեղակայված չեն,

• փակ բաշխիչ սարքավորման մասնաշենքում ռելեական պաշտպանության և սեփական կարիքների վահանակների հավաքակցման աշխատանքներն ավարտված չեն և այլն։ 

«Հաշվի առնելով արձանագրված վերոնշյալ թերությունները՝ տեսչական մարմինը «Սոլար ֆարմ» ՍՊ ընկերության էլեկտրատեղակայանքի գործարկմանը տվել է բացասական եզրակացություն՝ մինչև արձանագրված թերությունների և խախտումների շտկումը»,- ասված է հաղորդագրության մեջ։