Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Հովսեփ Ավետիսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկներ Սարգիս Ստեփանյանն ու Մարինե Մհերյանը:
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: