Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»


Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
Դեկտեմբեր 28 08:50 2024

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս պաշտոնանկությունը կապված է քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ գործուղման ավիատոմսի գնի հետ:
 
Մենք տեղեկություններ ունենք նաև, որ սա միակ պաշտոնանկությունը չէ. «տոմսային» գործընթացի հետ կապված քաղաքապետարանում նոր «գլուխներ են թռչելու»:
 
Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին, որը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝ 28․ 12․ 24 թ համարում։