Դասագրքի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ առարկան պետք է կոչվի «Հայաստանի պատմություն»․ Փաշինյանը՝ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի մասին


Դասագրքի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ առարկան պետք է կոչվի «Հայաստանի պատմություն»․ Փաշինյանը՝ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի մասին
Դեկտեմբեր 28 00:00 2024

Քովիդի հանգամանքից ելնելով Նիկոլ Փաշինյանն ընթերցել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը, դրա վերաբերյալ տեսաուղերձով հայտնել իր կարծիքը։

«Կարող եմ միանշանակ ասել, որ դասագիրքը հաջողված է հետևյալ իմաստով․ այն աշակերտներին հրավիրում է քննական դիտանկյունից ընկալել պատմությունը, մի բան, որը մեր իրականության մեջ շատ է պակասում, և նաև երեխաներին հրավիրում է խաղարկային իրադրություններ ստեղծել մեր պատմության կարևորագույն դրվագների շուրջ։

Հույս ունեմ՝ 7-րդ դասարանի մեր սիրելի աշակերտները և պատմություն դասավանդող մեր սիրելի ուսուցիչները լիարժեք օգտվում են դասագրքի ընձեռած հնարավորություններից։

Դասագրքի ընթերցումը վերահաստատեղ իմ համոզմունքը, որ առարկան, որ դասավանդվում է, պետք է կոչվի «Հայաստանի պատմություն», ինչի վերաբերյալ կառավարությունն արդեն իսկ որոշում է կայացրել, և առաջիկայում հենց այս վերնագրի ներքո դասագրքեր կունենանք, որովհետև այս վերնագրի ներքո որոշ հարցերի ընկալման դիտանկյունն առավել համապատասխան կլինի Հայաստանի շահերին»,-ասաց Փաշինյանը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։