Իշխանյանը վստահ էր՝ քանի դեռ Արցախը ոչ է ասում նպատակին հարվածող առաջարկին, ոչինչ չի ավարտվել


Իշխանյանը վստահ էր՝ քանի դեռ Արցախը ոչ է ասում նպատակին հարվածող առաջարկին, ոչինչ չի ավարտվել
Դեկտեմբեր 27 21:28 2024

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան տարեդարձն է։ Մեկ տարուց ավելի է Դավիթ Իշխանյանը՝ Արցախի նախկին ռազմաքաղական ղեկավարների հետ Բաքվի բանտում է։

Դավիթ Իշխանյանը Արցախի Խորհրդարանի ղեկին հայտնվեց ճակատագրական փուլում, երբ իրավիճակն ու պայմանները խիստ արտասովոր էին։ Նա խորը գիտակցումով է գնացել այդ քայլին։ Արցախի համար ճակատագրական փուլում ստանձնելով քաղաքական պատասխանատվություն՝ օգտագործելու ամբողջ ներուժը, Արցախի հարցը միջազգային հանրության օրակարգ բերելու եւ արդարության հասնելու:

Նա վստահ էր եւ հավատացած՝ քանի դեռ Արցախն ու արցախցին ոչ են ասում բոլոր այն առաջարկներին, որոնք հարվածում են մեր որդեգրած ռազմավարական նպատակին՝ ոչինչ չի ավարտվել:

Բացառիկ գործիչ, ով նվիրված էր բարոյականության սկզբունքների վրա հիմնված քաղաքականությամբ պետականություն կերտելուն․ « Հրաշքների չսպասեք, մեր իրականությունն այնպիսին է, որ առանց մեր մասնակցության հրաշքներ չեն կարող լինել: Միայն հրաշքներ կատարելու ձգտումը մեզ կարող է դուրս բերել այս իրավիճակից: Ուրեմն հրաշքներ գործելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ յուրաքանչյուրս լծվենք մեր գործին» :

Շնորհավո՛ր տարեդարձդ, սիրելի՛ ընկեր, ամուր կամք, տոկունություն եւ շուտափույթ վերադարձ։

Ապառաժ