Այս պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր աշխատասենյակում հանդիպում է ունենում 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Ինչպես ավելի վաղը 24News-ը հայտնել էր, 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան, պահանջելով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում, սակայն, ըստ ծնողների, վերջինս 2 ամիս է իրենց չի ընդունում։
Ծնողները 24News-ի հետ զրույցում ասացին, որ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքները և իրենք ունեն մի շարք հարցեր, որոնց պետք է պատասխանի Քոչարյանը։
Օրվա ընթացքում Քոչարյանը ծնողներից մեկին հայտնել էր, որ 4 հոգու կարող է ընդունել, այն էլ 20 րոպեով, սակայն ծնողները չեն ընդունել ներկայացված պահանջը։
Այնուհետև, Քոչարյանի օգնականը 24News-ի հետ զրույցում ասաց, որ պատգամավորն այլևս ԱԺ շենքում չէ և գնացել է ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպման։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը սկզբում իջել է Բաղրամյան պողոտա` ծնողների հետ հանդիպման, այնուհետև առաջարկել է բարձրանալ իր աշխատասենյակ և քննարկում կազմակերպել։
Այս պահին Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունենում 44-օրյայում անհետ կորածների ծնողների և հարազատների հետ
Լրահոս
Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում․ «Հրապարակ»
16
Սեպտեմբեր,
2026 08:40
Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»
16
Սեպտեմբեր,
2026 08:29
Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»
16
Սեպտեմբեր,
2026 08:17
Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»
16
Սեպտեմբեր,
2026 08:08
Միրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները
15
Սեպտեմբեր,
2026 23:49
Էդվարդ Ասրյանը գիշերային անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասերում (տեսանյութ)
15
Սեպտեմբեր,
2026 23:26
ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա
15
Սեպտեմբեր,
2026 23:19
ժ










